ԹեհրանՀամայնք

Հանդիպում ազգային առաջնորդարանում

Երեքշաբթի, 9 դեկտեմբերի 2025 թւականին, ազգային առաջնորդարանում հանդիպում կայացաւ, Ռաշտի քաղաքապետարանի մշակութային, սոցիալական եւ սպորտային կազմակերպութեան սոցիալական հարցերով տեղակալ դոկտ. Մոհամմադ Ռեզա Ալիզադէյի, Հեռուստատեսային պրոդիւսեր՝ Աբդուլ Ռեզա Ասղարթաշի եւ հետազօտող, ռեժիսոր եւ վաւերագրական ֆիլմարտադրող՝ Նադեր Մասումիի հետ:

Հանդիպմանը ներկայ էին Պատգամաւորական ժողովի Անզալի եւ Ռաշտ շրջանների պատգամաւոր Իսակ Իւնանէսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, նոյն խորհրդի նիւթականի պատասխանատու Արին Ալեքսանդրեանը եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Հանդիպման ընթացքում մատնանշւեց հայ-իրանական վաղեմի բարեկամութեան եւ մշակութային կապերին եւ այս առումով անդրադարձ կատարւեց հայերի ներդրումը Իրանում՝ մասնաւորապէս Գիլանում, ներկայացնելու վաւերագրական ֆիլմի պատրաստման նախագծին: Յիշատակւեց նաեւ հայերի ակնառու դերը Իսլամական յեղափոխութեան յաղթանակում եւ Սրբազան պաշտպանութեան գործում:

Հանդիպման աւարտին, հիւրերի կողմից գեղեցիկ շրջանակ նւիրւեց Թեմական խորհրդին եւ յարգոյ հիւրերին նւիրւեցին «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն եւ անգլերէն լեզւով հրատարակւած գիրքը եւ «ارمنیان ایران و نام آوران ارمنی» եւ «کلیسای ارمنی» խորագրով գրքերը:

Նշելի է, որ նմանօրինակ նախաձեռնութիւնները հպարտալի առիթներ են իրանահայութեան համար:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Related Articles

Back to top button