ԻրանՀամայնքՄշակութային

«ԱԼԻՔ»-ի հանդիպումը Ալֆրէդ Եաղուբզադէի հետ

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Թեհրանում՝ «Սալէս» գրախանութ-սրահում, տեղի է ունեցել «ԱԼԻՔ»-ի լրագրողի հանդիպումը աշխարհահռչակ լուսանկարիչ Ալֆրէդ Եաղուբզադէի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ «ԱԼԻՔ»-ի վարչութեան նախագահ Րաֆֆի Փիրումեանը։ Զրոյցի ընթացքում Ալֆրէդ Եաղուբզադէն անդրադարձել է իր վերջին նախագծերին, այդ թւում՝ Մերձաւոր Արեւելքում բնակւող քրիստոնէական համայնքների ներկայ իրավիճակը լուսաբանող իր նոր լուսանկարչական ծրագրին, ինչպէս նաեւ նոյն առիթով պատրաստւող ֆոտօգրքի հրատարակման հետ կապւած հարցերին։

Հանդիպման աւարտին «ԱԼԻՔ»-ի կողմից անւանի լուսանկարիչին նւիրւել է Նազիկ Արմենակեանի՝ Հայոց Ցեղասպանութեան թեմային նւիրւած «Վերապրածներ» ֆոտօալբոմը, իսկ Ալֆրէդ Եաղուբզադէն իր մակագրութեամբ զարդարել է իր լուսանկարներով կազմւած՝ Իրանի եւ Իրաքի պատերազմի մասին պատմող «Մերսիէ» ֆոտօալբոմը։

Մանրամասն՝ առաջիկայ համարներից մէկում։

Related Articles

Back to top button