
Իրանի Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետի տեղակալ գեներալ Ահմադ Վահիդին յայտարարել է, որ Իսրայէլի ռեժիմի վերջին սպառնալիքները վկայում են ներքին խորը ճգնաժամի ու անկայունութեան մասին։
«Ալ-Մայադին» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում նա ընդգծել է, որ Իսրայէլը լուրջ խնդիրների է բախւում եւ չի կարողացել իրականացնել իր նպատակները, իսկ Թեհրանը տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր զարգացումներին հետեւում է մեծ զգօնութեամբ։
Վահիդին նշել է, որ սիոնիստական ռեժիմը մեդիա-հոգեբանական պատերազմի միջոցով փորձում է քօղարկել իր թուլութիւններն ու վերջին պարտութիւնները, այդ թւում՝ 12-օրեայ պատերազմի ընթացքում կրած ծանր ձախողումը։ Նրա խօսքով՝ Իսրայէլն այսօր մեկուսացել է եւ ապարդիւն քայլերով փորձում է փրկել իր դիրքերը։
Նշւում է նաեւ, որ ԻՅՊԿ-ի տւեալներով՝ Իսրայէլի բանակին յաջողւել է վնասել միայն Իրանի հրթիռային արձակման հարթակների երեք տոկոսին, իսկ Իրանի հրթիռային ներուժը շարունակում է լիովին գործուն մնալ։



