Իշխան Սաղաթէլեան. «Մայր Աթոռի դէմ արշաւը կազմակերպւել էր իշխանութեան հրահանգով եւ պետական ռեսուրսներով»

«ԱԼԻՔ» – «Մայր Աթոռի դէմ արշաւը կազմակերպւել էր իշխանութեան հրահանգով եւ պետական ռեսուրսներով»։ Այս մասին ֆէյսբուքեան ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։
«Իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ ինքը չի միջամտում Եկեղեցու ներքին գործերին, եւ այն, ինչ նախատեսւած է Էջմիածնում, եպիսկոպոսների նախաձեռնութիւնն է, եւ ինքը որեւէ կապ չունի այդ ամէնի հետ։ Ասուլիսից ընդամէնը ժամեր անց ամբողջ ՔՊ-ական ոհմակը վարչական ռեսուրսը կենտրոնացրել էր Էջմիածնում, բայց դա դեռ մի կողմ, այն տիրադաւները, որոնք Նիկոլի թելադրանքով հաւաք էին փորձում կազմակերպել Էջմիածնում, եւ որոնց ուղեկցում էին ոստիկանութեան բարձրագոյն պաշտօնեան, ոստիկանութեան ու ազգային անվտանգութեան ծառայողները՝ քաղաքացիական հագուստով, դէմքները փակւած ինչ-որ մարդիկ, այսինքն՝ այդ կէտից սկսած պետութիւնը վերջանում է սիրելի հայրենակիցներ»,- նշում է Իշխան Սաղաթէլեանը՝ շարունակելով․ «Սա՛ է իրականութիւնը, սա՛ է Նիկոլի կառուցած պետութիւնը կամ պետութեան մասին պատկերացումները, ընդամէնն այս տեսարանը դիտէ՛ք, գնահատէ՛ք, թէ մենք ում հետ գործ ունենք եւ ովքեր են սրանք առհասարակ»,- ասել է Սաղաթէլեանը։



