
Հոկտեմբերի 22-ին, մարզական ակումբների սեփականատէրերի արհեստակցական միութեան նախաձեռնութեամբ, տեղի է ունեցել մարզական կեանքում վաստակ ունեցող վետերանների գնահատման երեկոյ։ Այս մասին է տեղեկացնում Հ.Մ.Ա.Կ.-ի տելեգրամեան լրահոսը։
Աղբիւրի համաձայն միջոցառման ընթացքում գնահատանքի է արժանացել 20 անձ, որոնց շարքում՝ նաեւ Օդէթ Աղաջանեանը։ Նա ժամանակին եղել է «Արարատ» բասկետբոլի թիմի մարզիկ, այնուհետեւ՝ մարզիչը։
Օդէթ Աղաջանեանի գնահատումը կարեւոր առիթ է արժեւորելու նրա անհերքելի ներդրումը մարզական կեանքում, յատկապէս «Արարատ»-ի բասկետբոլային պատմութեան մէջ։



