ԹեհրանՀամայնք

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչների այցը՝ Թեհրանի քաղաքապետարան

Երեքշաբթի, 16 դեկտեմբերի 2025 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, ընկերակցութեամբ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի եւ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի շնորհակալական այցելութեամբ հանդիպում ունեցան Թեհրանի քաղաքապետարանի քաղաքային ծառայութիւնների եւ բնապահպանման տեղակալ Դաւուդ Գուդարզիի հետ:

Հանդիպման հիմնական նպատակն էր, երախտագիտութիւն եւ շնորհակալութիւն յայտնել քաղաքապետարանի քաղաքային ծառայութիւնների, հայ համայնքի հանդէպ ցուցաբերւած ուշադրութեան եւ հայահոծ տարբեր քաղաքամասերում իրականացւած աշխատանքների մասնաւորապէս մետրոյի 6-րդ գծի 25-րդ կայարանը «Ս. Մարիամ Աստւածածին» անւանակոչելու եւ մետրոկայարանին կից տարծքում Մարիամ Աստւածածնի արձանը տեղադրելու կապակցութեամբ:

Պրն. Գուդարզին իր արտայայտութիւններում ընդգծեց Իրանում կրօնական փոքրամասնութիւններին օժանդակելու ռազմավարութիւնը, իսկ անդրադառնալով՝ «Ս. Մարիամ» կայարանի անւանադրմանը, նշեց, որ այս քայլն քաղաքային կառավարման համար մեծ պատիւ է եւ իրականացւել է՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան հաւատքային հիմքերի եւ սահմանադրօրէն հաստատւած արժէքների հիման վրայ:

Հանդիպման ընթացքում քննարկւեցին Նոր Բուրաստան եւ Դուլաբի հայկական գերեզմանատների բարեկարգման եւ Ս. Սարգիս եկեղեցու ներկարարութեանը առնչւող աշխատանքները: Պրն. Գուդարզիի կողմից հնչեց նաեւ Քրիստոսի Ս. Ծննդեան տօների առիթով հայերի մասնակցութեամբ ծառատնկման ծրագիր ունենալու առաջարկութիւնը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button