ԱտրպատականՀամայնք

Ամանորի տօնահանդէս Ուրմիայի հայոց «Մասիհա» դպրոցի կազմակերպութեամբ

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երկուշաբթի, 29 դեկտեմբերի 2025-ի առաւօտեան, առաջնորդ Սրբազանը այցելեց ուրմիահայոց «Մասիհա» ազգային դպրոցը, եւ դիմաւորւեց դպրոցի տեսչու­հի Ադրինէ Մեջլումեանի կողմից ընկերակցութեամբ ուսուցչական կազմի:

Սրբազանը Հօրը ընկերակցում էին Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը եւ ատենադպիր Վարդան Կարապետեանը, Պատգամաւորական ժողո­վի դիւանի անդամ Սարինէ Մեջլումեանն ու Գործխորհրդի ատենապետ՝ Վանիկ Յակոբեանսը:

Առիթը, դեկտեմբեր ամսի յատուկ՝ ամանորի դիմաւորութիւնն էր, ներկայութեամբ ամէն տարւայ նոյն օրերի յատուկ հիւրի՝ Ձմեռ պապի:

Տեսչուհին յատուկ խօսքով բարի գալուստ մաղթեց Սրբազան հօրը, որ չէր մոռացել Ուրմիայի հայոց դպրոցի իր սիրե­լի աշակերտներին, որոնք մասնաւոր ա­ռիթներով ողջունում են նրան, եւ լսում նրա հայրական պատգամները:

Ամանորի առիթով, առաջնորդ Սրբազանը նախ ողջունեց Ձմեռ պապի ներ­կայութիւնը, իր ամենասիրած վայրերից մէկում՝ հայոց դպրոցի յարկի տակ:

Դպրոցի ուսումնական առօրեան մի ժամւայ համար ընդհատւեց, եւ դասարան առ դասարան աշակերտութիւնը ներկա­յացաւ Ձմեռ պապին, ու նրա ձեռամբ ս­տացաւ նւէրներ:

Սրբազան Հայրը առիթ ունեցաւ բո­լոր դասարանների աշակերտութեան հետ մտերմիկ զրոյց ունենալու, նրանց կրթա­կան կեանքի եւ ապագայ հեռանկարների մասին հարցեր ուղղելով: Սրբազանը պատասխանեց նաեւ նրանց կողմից տրւած հարցերին, որոնք վերաբերւում էին հայ իրականութեան յատուկ առօրեային:

Տեսչարանում առիթ եղաւ նաեւ զրուցելու տեսչուհու եւ ուսուցչական կազ­մի հետ, յատկապէս որոշ ուսուցիչների փոփոխութիւնից յետոյ տեղի ունեցող դասաւանդման ձեւերի մասին բացատրութիւններ տալով Սրբազան Հօրը:

Տեսչուհին, եւ ուսուցչական կազմի աշխատունակ անդամ Սարինէ Մեջլում­եանը լայնօրէն անդրադարձան հայերէնաբարբառ նիւթերի դասաւանդմանը, որ իր նոր դասագրքերով առաջադիմութեան ուղում է գտնւում:

Օրւայ ընթացքում ամանորի ծրա­գիրը նախապատրաստական առաջին քայ­լը եղաւ, տօնական մթնոլորտի մէջ դնել դպրոցական երեխաներին, որոնք յառաջիկայ օրերին իրենց տներում տօնելու են 2026 տարւայ Ամանորը:  

Related Articles

Back to top button