
Ապրիլի 7-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Մարիամ Աստւածածնի աւետման տօնը:
Ըստ Աւետարանական ճշմարտութեան՝ Գաբրիէլ հրեշտակապետն այցելում է Սուրբ կոյս Մարիամին եւ յայտնում մարդկութեան փրկութեան աւետիսը, որ Նրանից ծնւելու է Աստծու Որդին՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսը: Մայրը կարեւորագոյն դեր է կատարում զաւակի ամբողջ կեանքի ընթացքում: Հայ մայրն է պահել մեր ազգային գոյութիւնը, կառչելով այն բոլոր նւիրական սրբութիւններից, որ մեր նախահայրերը թողել են ազգին՝ կրօն, լեզու, ընտանիք, բարոյականութիւն, օջախ եւ այլ սրբութիւններ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսը 2025 թւականը հռչակել է «Աւանդութիւնների վերակենսաւորման տարի»։ Անսալով Վեհափառ Հայրապետի կոչին, Հայ մշակութային «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքը թւականիս ապրիլի 16-ին, միութեան «Նայիրի» սրահում կազմակերպել էր գրական-գեղարւեստական երեկոյ՝ նւիրւած Հայ Մօրը: Երեկոյի ընթացքում ելոյթ ունեցան «Սիփան» միութեան «Աւիւն» մանկապատանեական ասմունքի խմբի անդամները ղեկավարութեամբ Արփի Ալավերդեանի՝ ներկայացնելով հայ մօրը նւիրւած բանաստեղծութիւնների ծաղկեփունջ եւ Ժիլբերտ Կարապետեանի ղեկավարած «Սիփան» միութեան երգի դասարանի սաները ներկայացրեցին գեղեցիկ երգեր՝ մօրը եւ հայրենիքին նւիրւած:
Ֆլէյտայի կատարմամբ հանդէս եկաւ Արփա Մահմուդեանը եւ դաշնամուրի կատարումներ ունեցան Էլին Ոսկանեանն ու Ադելինա Նովշադեանը:
Միջոցառման ընթացքում ելոյթով հանդէս եկաւ Արփի Ալավերդեանը: Նա նշեց. «Այսօր առաւել քան երբեւէ հայեցի դաստիարակութիւնը գլխաւոր հրամայական է ﬔզ համար։ Աﬕսն ապրիլ է եւ ﬔնք ամէն օր խորհում ենք ﬔր ցեղասպանւած ազգի զաւակների մասին։ Այսօր էլ իրավիճակը չի փոխւել եւ օրհասական պահեր է ապրում հայ ժողովուրդը։
Հայ կինը, առաւել եւս հայ մայրը շատ ﬔծ պարտականութիւն ունի։ Ինչպէս ժողովուրդն է ասում. «Բնաւորութիւնը կաթի հետ մտնում է, հոգու հետ դուրս գալիս», նաեւ «Հայրը կրթում է զաւակ, մայրը՝ ազգ»։ Երեխային դեռ արգանդում պէտք է սկսենք դաստիարակել ﬔր մայրենի լեզւով խօսելով ու երգելով նրա համար։ Իսկ իւրաքանչիւր հայ փոքրիկ լոյս աշխարհ գալով, անպայման պիտի նրան անւանակոչենք ﬔր հայկական անուններով, որով ներկայանում ենք աշխարհին եւ ինչո՞ւ պիտի օտար անուններով կոչենք ﬔր սիրասուն զաւակներին, ինչը ցաւօք այսօր շատ տարածւած երեւոյթ է ﬔզ մօտ։
Տկն. Ալավերդեանն ներկայացրեց մեր խիզախ հայրենասէր հրամանատար՝ ﬔր Արցախի ու Սիւնեաց աշխարհի պաշտպան Գարեգին Նժդեհի խօսքն ուղղւած հայ մայրերին, նշելով, որ Նժդեհի այս խօսքերը պէտք է բոլորիս ուղեցոյցը լինի: Բանախօսն իր խօսքն աւարտեց ազգային հերոս Գարեգին Նժդեհի այս տողերով.
-Հայ կինը: Սրա ﬕջոցաւ հոգեփոխենք հայ ընտանիքը: Այդ վերջինի ﬕջոցաւ՝ հայութիւնը: Սկսենք հայ կնոջից. աշխատենք անդուլ, ﬕնչեւ որ սրա կաթը դառնայ հայրենապաշտութեան սրբազան կաթը: Հայրենապաշտօրէն դաստիարակենք հայ կինը եւ նրան թողնենք ﬔր մատաղ սերնդի դաստիարակութեան գործը: Հայ կնոջ ﬕջոցաւ դարձի եւ զգաստութեան հրաւիրենք գաղութահայութեան ազգայնօրէն տկարացած տարրերը: Նրա պաշտպանութեան ու գուրգուրանքին յանձնենք ﬔր մայրենի լեզուն, Եռագոյնը, անկախութեան Մայիսը – սրբութիւնները ﬔր ցեղի: Ապագան վտանգւած ﬔր որբախնամ ժողովուրդը – մէկ էլ կրկնենք -չկորչելու համար, հրամայողաբար պիտ դառնայ արիադաւան եւ արիախնամ: Հայ կնոջից սպասենք հոգեբանական այդ հրաշքը: Ունենանք առիւծածին մայրեր, որոնց արիական որդիները աւելորդ դարձնէին Հայաստանը պաշտպանող արհեստական ամրութիւնները:
Վերջում բեմ հրաւիրւեցին միջոցառման մասնակիցների մայրերը եւ բարձր գնահատւեցին ազգային ոգով զաւակներ դաստիարակելու համար:
Հ. Մ. «ՍԻՓԱՆ» Մ.