
«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունւարի 7-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան կենտրոնատեղիում, Տ. Աբրահամ աբեղայ Ճուլֆայեանի մասնակցութեամբ տեղի ունեցաւ բանախօսութիւն՝ «Հայ Եկեղեցին՝ որպէս Հայ Ազգի Պահապան» թեմայով։
Բանախօսը անդրադարձաւ ազգի պահպանման գործում Հայ Եկեղեցու առանցքային դերին՝ ընդգծելով նրա պատմական, հոգեւոր, բարոյական եւ հասարակական նշանակութիւնը։ Ըստ Տ. Աբրահամ աբեղայ Ճուլֆայեանի՝ Հայ Եկեղեցին միայն կրօնական հաստատութիւն չէ, այլեւ ազգը միաւորող հզօր ուժ, որն անքակտելիօրէն կապում է հայ ժողովրդին իր արմատներին եւ հարուստ մշակութային ժառանգութեանը։
Միջոցառմանը մասնակցեցին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետը եւ պատգամաւորական ժողովի անդամներ, ուսուցիչներ, ազգային միութիւնների եւ մարմինների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Սրբազան Հօր օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը։ Քննարկման ընթացքում շեշտադրւեց Հայ Եկեղեցու առանցքային դերը հայոց հոգեւոր միասնութեան ամրապնդման եւ ազգային աւանդոյթների պահպանման գործում։
Մանրամասնութիւնների մասին՝ թերթիս այսօրւայ 6-րդ էջում։
Նշենք, որ Տ. Աբրահամ աբեղայ Ճուլֆայեանը նոյն խորագրով բանախօսութեամբ այսօր հանդէս կը գայ նաեւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում։



