Թեհրան

Նշւեց Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան 80-ամեակը

«ԱԼԻՔ» – Երբ Երկրորդ Աշխարհամարտի բոցը դեռ սպառնում էր կլանել աշխարհը, իսկ Իրանը եւս յայտնւել էր պատերազմող կողմերի թատերաբեմում, բժշկագիտականի մի խումբ հայ երիտասարդներ, գիւղական շրջաններից Թեհրան տեղափոխւած հայերին բժշկական օգնութիւններ տրամադրելու նպատակով համախմբեցին ուժերն ու կամքը, առաջին աղիւսի օրինակով, 1943 թւականին հիմքը դրւեց Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեանը:

Նոյն այս խօսքերով էր, որ ուրբաթ, դեկտեմբերի 15-ին, միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում մեկնարկը տրւեց Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան 80-ամեակին նւիրւած միջոցառմանը, որին մասնակցող միութենականների շարքերն էին համալրել նոյն միութեանն անդամակցած աւագ սերնդի ներկայացուցիչները, անւանի գիտաշխատողները, միութեանն անդամակցող խորհրադարանի նախկին եւ ներկայ պատգամաւորները, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետերը, եւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան մշակութային հարցերով խորհրդատուն:

Միջոցառմանը «Տաւիղ» երգչախմբի կատարումներից յետոյ, երգչախմբի հիմնադրման 35-ամեակի առիթով Հ.Հ.Ը.Մ. վարչութեան անունից յատուկ յուշանւէրով պարգեւատրւեց Արփի Սիմրոջեան-Նազարեանը:

Ընթացքում ելոյթ ունեցան Լուսինէ Միքայէլեանը, միութեան վարչութեան նախագահ՝ Խաչատուր Խաչատրեանը, եւ օրւայ բանախօս ճրտ. Վարդան Վարդանեանը:

Ուղերձների ընթերցումից յետոյ Տէր Արիստակէս քհնյ. Շահմիրեանի ձեռամբ ընթերցւեց եւ վարչութեան նախագահին յանձնւեց Սրբազան Հօր ուղերձը եւս:

Հ.Հ.Ը.Մ.-ի 80-ամեակի միջոցառման մասին պատմող ամբողջական նիւթը տես թերթիս առաջիկայ համարներից մէկում:

Related Articles

Back to top button