ԹեհրանՀամայնք

ՏԵՂԵԿԱՆՔ-ԿՈՉ

Սիրելի՛ Հայրենակիցներ,

Անցնող օրերի ընթացքին ականատեսն եղանք երկրում տնտեսական անկայութեան պատճառով առաջացած դժգոհանքների դրսեւորման՝ հաւաքներին եւ ցոյցերին:

Ստեղծւած իրավիճակից առաջացած մտահոգութիւնների լոյսի ներքոյ կիրակի, յունւարի 11-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան զոյգ պատգամաւորների եւ համայնքիս պատասխանատու անհատների մասնակցութեամբ տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում, որի ընթացքում կացութիւնը քննարկելով, պարտականութիւններ տրւեցին հանդիպումներ կազմակերպել ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչների հետ՝ համայնքիս անդամներին եւ մասնաւորապէս երիտասարդութեանը՝ զգօնացնելու եւ զուսպ կեցւածքի դրսեւորման հրաւիրելու օրակարգով:

Նոյն օրը՝ յետ հանդիպման այցելութիւն կատարւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին, իրավիճակին առնչւող տեղեկութիւնները փոխանցելու եւ Թեմակալ Առաջնորդի յորդորներն ստանալու կապակցութեամբ: 

Հանդիպումների շարանում, երկուշաբթի, յունւարի 12-ին, համատեղ հանդիպում ունեցաւ նաեւ Պատգամաւորական ժողովի դիւանը եւ Թեմական խորհուրդը, որին ներկայ էին Կրթական խորհրդի դիւանի ներկայացուցիչները: Սոյն հանդիպման ընթացքում փոխանցւեցին անհրաժեշտ բացատրութիւնները եւ զգօնութեան նկատառումներն ու անելիքները:

Տեղեկացնում ենք նաեւ, որ հաշւի առնելով երկրում տիրող իրավիճակը կեանքի է կոչւել շտաբ, որը հետեւում է իրադարձութիւնների ընթացքին եւ պատրաստ է անհրաժեշտութեան դէպքում ձեռնարկել իրավիճակին համարժէք քայլեր` հնարաւոր խնդիրները կարգաւորելու համար։

Սիրելի՛ Հայրենակիցներ,

Կոչ ենք անում Ձեզ` չտրւել ապատեղեկատւութեանը եւ հակաքարոզչական սադրանքներին նաեւ տեղեկացնում, որ Ձեզ յուզող հարցերի պատասխանն ստանալու համար կամ որեւէ արտակարգ վիճակի դէպքում, կարող էք կապ հաստատել ազգ. առաջնորդարանի «Թէժ Գծի» հետեւեալ հեռախօսահամարներով՝

021-88907901 (7:30-15:00)

0910-2293213 (24 ժամեայ)

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Related Articles

Back to top button