
Ցաւով ստացանք Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան 16 տարիների պատգամաւոր ճրտ. Վարդան Վարդանեանի մահւան գոյժը։
Նա իր պատգամաւորութեան 16 տարիների ընթացքում, որն անցաւ երկրի համար օրհասական պահերին, անգնահատելի ծառայութիւն մատուցեց իրանահայութեան շահերի պաշտպանութեան, համայնքային կեանքի բարելաւման եւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների խորացման ուղղութիւններով։
Յանուն թեմիս առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի, ազգային մարմինների եւ թեմիս ժողովրդի ցաւակցում ենք Վարդան Վարդանեանի ընտանիքին եւ Թեհրանի ու հիւսիսային իրանահայութեանը՝ այդ ցաւալի կորստի առթիւ։
Բարձրեալն Աստծուց հայցում ենք հանգուցեալի հոգուն երկնային արքայութիւն, իսկ հարազատներին մխիթարութիւն եւ տոկունութիւն։
Դիւան Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի



