Թւականիս մարտի 5-ին, Թեհրանի հայ համայնքը կորցրեց ազգային-հասարակական գործիչ՝ Թորգոմ Տէր-Յակոբեանին, ով իր համայնքային բեղուն գործունէութեամբ եւ փորձառութեամբ անհերքելի ներդրում ունեցաւ համայնքի կեանքում: Նրան բնութագրելու համար կարելի է ասել թէ նա կը յատկանշւի իր լրջախոհ, պարտաճանաչ եւ նախանձախնդիր գործունէութեամբ:

Հանգուցեալը 1980-ականներին ընտրւել է Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կազմում եւ պայմանների բերումով մի քանի տարի անընդմէջ եղել է Թեմական խորհրդի անդամ իսկ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի դժւար տարիներին ակտիւ մասնակցութիւն է ունեցել կեանքի կոչւած կենտրոնական շտաբում:

Հիմնադիր անդամն է եղել ժամանակի Թեհրանի Հայոց Դպրոցների Ընթացաւարտների միութեան, անդամակցել է Հայ Հասարակական mիութեան եւ ընտրւել է միութեան վարչութեան կազմերում նաեւ անդամն է եղել Հայ Համալսարանականների Ընդհանուր եւ Հայ Ճարտարապետների եւ Ճարտարագէտների միութիւնների, իսկ 2006 թւականից անդամակցել է Իրանահայ Գրողների միութեան, որտեղ 2024 թւականից ստանձնել է վարչութեան նախագահի պաշտօնը, որը մնաց անաւարտ:

Այսօր խորհրդաւոր այս մթնոլորտում համախմբւել ենք վերջին հրաժեշտը տալու Հանգուցեալին եւ աղօթելու առ Աստւած, որ նրա հոգին արժանանայ երկնային արքայութեան եւ ննջի խաղաղութեամբ:

Այս տխուր առիթով Թեմակալ Առաջնորդի, թեմիս Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի անունից խորապէս ցաւակցում ենք Տէր-Յակոբեան ընտանիքին եւ հանգուցեալի բարեկամ-հարազատներին եւ մաղթում ենք համբերութիւն եւ Սուրբ Հոգու մխիթարութիւն:

Յաւերժական հանգիստ եւ խաղաղութիւն նրա հոգուն:

Թ. Հ. Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

10.03.2026 թ.