
Այսու Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի՝ կիրակի, 29 մարտ 2026 թւականին ԾԱՂԿԱԶԱՐԴ տօնի առիթով, Թեհրանի Ս. Սարգիս, Սրբ. Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Մինաս եկեղեցիներում տեղի է ունենալու Ս. եւ Անմահ Պատարագ:
Ս. Սարգիս եկեղեցում օրւայ առիթով պատարագելու է Թեմակալ Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:
Սկիզբ Ս. Պատարագի՝ ժամը 10։00-ին
Քարոզ՝ ժամը 11:00-ին
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ



