ՀամայնքՆոր Ջուղա

Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակը ոգեկոչւեց Նոր Ջուղայում

«ԱԼԻՔ» – Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի առիթով, ուրբաթ՝ ապրիլի 24-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, եկեղեցական դասի մասնակցութեամբ, մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Օրւայ պատարագիչն էր Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Ծրագրի յաջորդ բաժնում վանքի շրջափակում տեղի ունեցաւ համահաւաք, որտեղ ընթերցւեց ազգային մարմինների խօսքը, այնուհետեւ արտայայտւեց Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորը։ Համահաւաքն սկիզբ առաւ Վանէ Յովսէփեանի հաղորդավարութեամբ:

Ազգային մարմինների անունից հանդէս եկաւ թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի անդամ Սքարլետ Հայրապետեանը:

 Մանրամասնութիւնները օրաթերթիս յառաջիկայ համարներից մէկում:

Related Articles

Back to top button