ԹեհրանՀամայնք

Դոկտ. Անաշէ Մելքոմեանը՝ Մաքուի ազատ գօտու տրանսպորտային‑տնտեսական հարցերի խորհրդական

Մաքուի ազատ տնտեսական գօտու վարչութեան որոշմամբ դոկտ. Անաշէ Մելքոմեանը նշանակւել է ազատ գօտու տրանսպորտային‑տնտեսական հարցերի խորհրդական։

Դոկտ. Մելքոմեանի նշանակման հրամանագիրը նրան են փոխանցել  դոկտ. Հոսէյն Գարուսին՝  Մաքուի ազատ գօտու գործադիր տնօրէնը եւ դոկտ. Համիդ Ղամբարին՝ Արտաքին գործերի նախարարութեան տնտեսական դիւանագիտութեան հարցերով փոխնախարարը։

Անաշէ Մելքոմեանի ցանկութեամբ հրամանագրի յանձնման արարողակարգը տեղի է ունեցել Սուրբ Թադէոս առաքեալի վանքում:

Դոկտ. Ալմարա Մելքոմեանն «ԱԼԻՔ»-ին այս մասին յայտնելով նշեց, որ Անաշէն այս կերպ ցանկացել է վայելել նաեւ սրբավայրի օրհնանքը:

Նշենք, որ Անաշէ Մելքոմեանն Թեհրանի պետհամալսարանի իրաւաբանական ֆակուլտետի գերազանցիկ շրջանաւարտներից է, եւ  նւաճել է  նաեւ «Հանրապետական լաւագոյն թէզ» բարձր մրցանակ-կոչումը։

Related Articles

Back to top button