ԱտրպատականՀամայնք

Իսլամական քարոզչութիւնների կազմակերպութեան պետական կառոյցի ներկայացուցիչները Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ի առաւօտեան ժա­մը 11:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճ­եանը ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունեց այցելութիւնը, Թեհրանից ժամանած պետական մի խմբի, որի նպատակն է   Իսլամական քարոզչութեան կազմակերպութեան բարեյաջող գործընթացը վարել:

 Սոյն խմբին մաս էին կազմում Թաւրիզի համալսարանների իսլամական գիտութիւնների բաժնի պատասխանատու հոջ. Մոհամմադռեզա Նաղիեանը, հոջ. Նաղաւին, Թահերին, Ջաւադին, եւ կազմակերպութեան առաքելութեան մաս կազմող մի խումբ պա­տաս­խա­նատուներ: Հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի ա­տե­նապետ՝ Գագիկ Ջորջեանը:

Առաջնորդ Սրբազան Հայրը ողջունելով ներկաներին, անդրադարձ կատարեց Մի­ջին Արեւելքում տեղի ունեցող անհաւասար եւ անարդար մարտի վերաբերեալ, որի զոհ են դառնում անմեղ երեխաներ, կանայք եւ տարեցներ. «Շատերը կորցրել են ոչ մի­այն իրենց տները, այլեւ հարազատ զաւակներին, ծնողներին եւ հարազատներին: Աշ­խար­հը լուռ է մնում Սիոնիստական կառավարութեան կազմակերպած անխնայ սպան­­դին, որը Գազայից սկսելով, այժմ հասել է Լիբանան»,- ասաց Սրբազան Հայրը, խնդրելով որ բոլորը իրենց աղօթքներում յիշեն նահատակներին եւ վիրաւորներին, ինչպէս նաեւ խնդրեն Աստծուց, դադարեցնել անխնայ կոտորածը:

Պետական ներկայացուցիչները հերթաբար խօսք առնելով, իրենց զօրակցու­թիւնը յայտնեցին Սրբազան Հօր բոլոր արտայայտութիւններին, յատկապէս վերյիշե­լով Լիբանանում սկսւած վայրագ արարքները, ղեկավար տարրերի սպանութեանը եւ ժողովրդի բնակարանների դէմ գործւած աղէտներն ու անմեղ ժողովրդի կոտորա­ծը:

Related Articles

Back to top button