ԱտրպատականՀամայնք

Ս. Թադէոսի վանքում եզրափակւեց 72-րդ ուխտագնացութիւնը

«ԱԼԻՔ» – Այսօր՝ յուլիսի 18-ին, եռօրեայ ուխտագնացութեան եզրափակիչ օրը, Մաքուի շրջանի Ս. Թադէոս Առաքեալի վանքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթչեանի նախագահութեամբ մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ ի յիշատակ Ս. Թադէոս Առաքեալի։

Կրօնական արարողութեանը մասնակցեցին Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Արեւմտեան Ատրպատական նահանգի պետական բարձրաստիճան պաշտօնեաներ ու պատասխանատուներ, ինչպէս նաեւ բազմաթիւ ուխտաւորներ:

Ամէն տարի հազարաւոր հայ ուխտաւորների համախմբող այս ուխտագնացութիւնը շարունակում է մնալ Իրանի հայ համայնքի ամենախոշոր կրօնական ուխտերից մէկը: Յիշեցնենք, որ նախորդ տարի եռօրեայ ուխտագնացութեանը մասնակցել էին աւելի քան 3000 ուխտաւորներ՝ Իրանի տարբեր քաղաքներից, Հայաստանից եւ այլ երկրներից ժամանած։

Related Articles

Back to top button