
Կիրակի՝ օգոստոսի 16-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եւ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցիներում նշւեց Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը, Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ։
Ս. Աստւածածին եւ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցիներում հերթաբար պատարագեցին ու յաւուր պատշաճի քարոզեցին Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանն ու Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը։ Շարականների երգեցողութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» եւ «Կոմիտաս» երգչախմբերը։
Յաւարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցաւ Խաղողօրհնէքի կարգը, որից յետոյ օրհնւած խաղողի կապոցները բաժանւեցին հաւատացեալների միջեւ։
Թղթակից (Նոր Ջուղա)






