ՀամայնքՆոր Ջուղա

Սուրբ եւ Անմահ Պատարագ Խոյգան գիւղում՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առթիւ

Ուրբաթ՝ օգոստոսի 21-ի առաւօտեան, Փերիոյ շրջանի Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եկեղեցում, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առթիւ:

Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը. արարողութեանը մասնակցում էին նաեւ՝ Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանն ու դպրաց դասի ներկայացուցիչները:

Օրւայ խորհրդի եւ խաղողօրհնէքի կարգի առնչութեամբ գիւղի սովորութիւնների շուրջ քարոզախօսեց պատարագիչ հայրը։ Նա իր խօսքի աւարտին յորդորեց՝ յարգել եւ սիրել միմեանց ու հայրենասիրութեան բուռն զգացումով եւ միասնական ջանքերով լծւել հայրենիքի հզօրացման ու բարգավաճման գործին։

Պատարագից յետոյ օրհնւեցին ուխտաւորների կողմից եկեղեցի բերւած խաղողի կապոցները եւ բաժանւեցին ժողովրդի միջեւ:

Հոգեպարար այս արարողութեանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանն ու հոծ թւով հաւատացեալներ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button