
«ԱԼԻՔ» – Հայաստանեայց Առաքելական եկեղեցու հոգեւոր Եղբայրակցութեան Թեհրանում հիմնադրման 22-ամեակի առիթով, երէկ սեպտեմբերի 18-ին բանախօսական-գեղարւեստական երեկոյ էր կազմակերպւել Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում: Միջոցառումը նւիրւած էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի կողմից 2026 թւականը «Հոգեւոր կեանքի վերանորոգման տարի» հռչակելուն:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ կազմակերպւած միջոցառմանը, օրւայ բանախօս էր հրաւիրւել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթչեանը: Տէրունական աղօթքով մեկնարկած միջոցառման գեղարւեստական բաժնում հոգեւոր երգերով հանդէս եկաւ Հ. Ա. Ե. Եղբայրակցութեան «Գրիգոր Նարեկացի» երգչախումբը:



