ԱտրպատականԹեհրանՀամայնք

Մահացել է ճարտարապետ եւ հայկական պատմական ժառանգութեան պահպանութեան նւիրեալ Վարուժան Առաքելեանը

Խոր ցաւով տեղեկանում ենք, որ կեանքից հեռացել է ճարտարապետ, ազգային գաղափարական եւ հասարակական գործիչ եւ հայկական պատմական յուշարձանների պահպանութեան ու վերականգնման ոլորտի ճանաչւած մասնագէտ Վարուժան Առաքելեանը։

1934 թւականին Թաւրիզում ծնւած Վարուժան Առաքելեանը ճարտարապետական բարձրագոյն կրթութիւնն ստացել էր Թեհրանի համալսարանի Գեղարւեստից ֆակուլտետում։ Նրա մասնագիտական գործունէութեան կարեւորագոյն ուղղութիւններից մէկը հայկական պատմական եւ կրօնական յուշարձանների պահպանումն ու վերականգնումն էր։

Նրա մասնագիտական գործունէութեան հետ սերտօրէն կապւած է Ծոր Ծորի Սուրբ Աստւածածնի մատուռի, Սուրբ Թադէի եւ Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքերի պահպանութեան ու վերականգնման հարցը։

Վարուժան Առաքելեանի մահը կորուստ է ոչ միայն նրա ընտանիքի ու հարազատների, այլեւ իրանական հայ համայնքի եւ հայկական պատմամշակութային ժառանգութեան պահպանութեան գործի համար։

«ԱԼԻՔ»-ն իր խորին ցաւակցութիւնն է յայտնում Վարուժան Առաքելեանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին եւ Իրանի հայ համայնքին։

Related Articles

Back to top button