ԹեհրանՀամայնք

234 մասնակից՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Մշակոյթի օրւայ աշակերտութեան ձեռքի աշխատանքների ցուցահանդէսին

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Արհեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ ուրբաթ, հոկտեմբերի 16-ին, Մշակոյթի օրւայ առիթով կազմակերպւել էր ձեռքի աշխատանքների ցուցահանդէս։

Հ.Մ.Ա.Կ.-ի տելեգրամեան ալիքի փոխանցմամբ՝ այս տարի ցուցահանդէսին մասնակցել է 234 մինչեւ 18 տարեկան աշակերտ Թեհրանի հայկական դպրոցներից, մանկապարտէզներից, արւեստի ուսումնարաններից կամ անհատապէս։

Մասնակիցների աշխատանքները գնահատել են Ալենուշ Թորիկեանն ու Լուսինէ Յարութիւնեանը։ Լաւագոյն աշխատանքներն առանձնացւել են տարրական եւ միջնակարգ տարիքային խմբերում։

Տարրական խմբում լաւագոյն են ճանաչւել «Արաքս» դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Էյմի Բարխուրդարեանի եւ «Գիտունիկ» մանկական կենտրոնի հնգամեայ Լէոն Միքայէլի աշխատանքները։

Միջնակարգ խմբում առանձնացւել են անհատական մասնակից Մելիսա Մոնաֆեանի, «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի աշակերտ Դւին Մկրտչեանի, «Մարիամեան» դպրոցի աշակերտ Քաջայր Շահբազեանի եւ անհատական մասնակից Մինէ Աւագեանի աշխատանքները։

Ցուցահանդէսին մասնակցել են «Արաքս» դպրոցի 86, «Ն. Գիւլբենգեան» դպրոցի 45, «Արարատ» դպրոցի 19, «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի 10, «Թունեան-Թովմասեան» դպրոցի 5, «Թունեան» տարրական դպրոցի 2, «Շանթ» դպրոցի 5 եւ «Մարիամեան» դպրոցի 1 աշակերտ, «Մարիամ» աղջկանց հաստատութեան 4 սան, «Գիտունիկ» մանկական կենտրոնի 18 եւ Թինա Յակոբեանի «Hello Art» արւեստանոցի 34 սան, ինչպէս նաեւ 5 անհատական մասնակից։

Related Articles

Back to top button