ԹեհրանՀամայնքՄշակութային

Լոյս է տեսել եւ վաճառւում է Նորվանի նոր վէպը՝ «Ցաւը». եկէ՛ք, Նորվանի «Ցաւը» տարէք

Իրանում անյայտ բարերարի հովանաւորութեամբ լոյս է տեսել Նորվանի նոր՝ «Ցաւը» վէպը։ 94 էջանոց գիրքը առաջիկայում կը հրատարակւի նաեւ Երեւանում՝ հայաստանցի ընթերցողների համար:

Նորվանը վերջին տարիներին հրապարակել էր նաեւ «Այստեղ ձիւները չեն հալւում» եւ «Թրասքիխէն» վէպերը, դրանցում հեղինակը պատմում է գիւղական կեանքի գունեղ ու ցուրտ պատկերներից մինչեւ արտագաղթային պատումներ, իսկ «Ցաւը» վէպում տղամարդ հեղինակը  պատմում է կնոջ կերպարի ապրումների մասին. սկսում է հերոսուհու ներքին խառնաշփոթի ու յիշողութիւնների հոսքով, ապա անցնում է տարբեր հերոսների կեանքին՝ ընտանեկան պատմութիւնների, ցաւի, կորստի, Թեհրանի հայ կեանքի միջավայրով…

Գրքի վաճառքից գոյացած հասոյթը, հեղինակի խօսքով, ուղղւելու է ուսումնական տարւայ ընթացքում աշակերտներից մէկի կրթութեան հետ կապւած նիւթական դժւարութիւնը մեղմելուն։

Related Articles

Back to top button