ՄիջազգայինՔաղաքական

Հերցոգը Բաքու է մեկնել ադրբեջանական աւիաընկերութեան ինքնաթիռով

Իսրայէլի նախագահ Իսահակ Հերցոգը հոկտեմբերի 14-ին ժամանել է Բաքու մասնակցելու Ասիայում համագործակցութեան եւ վստահութեան ամրապնդման միջոցների խորհրդաժողովի (CICA) գագաթնաժողովին, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններն ու տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։

Այցի ուշագրաւ հանգամանքներից է Հերցոգի ընտրած թռիչքը։ Իսրայէլի նախագահը Թել Աւիւից Բաքու է մեկնել ադրբեջանական AZAL ընկերութեան կանոնաւոր ուղերթով՝ «Շուշա» անունը կրող Boeing 787-8 ինքնաթիռով, որն անցել է Թուրքիայի օդային տարածքով։ Մինչդեռ Անկարան արգելել է իսրայէլական կառավարական օդանաւերի մուտքն իր օդային տարածք։ Ըստ հրապարակումների՝ թուրքական կողմը նախապէս տեղեկացւած չի եղել, որ ինքնաթիռում գտնւում է Իսրայէլի նախագահը:

Յատկանշական է, որ 2024 թւականին Թուրքիայի՝ օդային տարածքով անցնելու թոյլտւութիւն չտրամադրելու պատճառով Հերցոգը չեղարկել էր Բաքու կատարելիք այցը:

Related Articles

Back to top button