Հայաստան - ԱրցախՔաղաքական
Տաթեւիկ Հայրապետեան․ Փաշինեանն Ալիեւի շանտաժին համապատասխան պրօադրբեջանական օրակարգ է առաջ տանում

Ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը «Հրապարակ»-ի հետ զրոյցում քննադատել է Նիկոլ Փաշինեանի անկլաւների հարցով տարածքների փոխանակման եւ բնակավայրերի տեղաշարժման վերաբերեալ յայտարարութիւնները դրանք որակելով «պրօադրբեջանական մուտիտ»։
Նրա գնահատմամբ մինչ Փաշինեանը նման լուծումներ է քննարկում, Իլհամ Ալիեւը շարունակում է հայ ժողովրդի հասցէին հայատեացութեանը բնորոշ յայտարարութիւններ անել եւ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի նախկին ղեկավարների հասցէին։ Ադրբեջանագէտի պնդմամբ Ալիեւի շանտաժին ի պատասխան Փաշինեանն առաջ է մղում Ադրբեջանին ձեռնտու օրակարգեր, որոնք, սակայն, ներկայ ժամանակներում հանդիպում են հանրային դիմադրութեան:



