Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչիկեան. «Եւրոպան մեզ պատժեց, մեզ խաբեց»

«ԱԼԻՔ» – «Եւրոպան մեզ պատժեց, մեզ խաբեց, ասեց՝ չի թողնի, որ Ղարաբաղը հայաթափւի, բայց որեւէ ռէալ օգնութիւն չցուցաբերեց»։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է քաղաքագէտ Արթուր Խաչիկեանը։

«Մենք պէտք է հարցեր տանք Եւրոպային։ Ի՞նչ իրաւունքի հիման վրայ թոյլ տւեցիք, որ 120 հազար հայ դուրս գայ Ղարաբաղից, ինչո՞ւ չմիջամտեցիք։ Թուրքիան ահաբեկիչներ բերեց։ Ի՞նչ արեցիք։ Ոչինչ։ Զարմանալ պէտք չէ։ Նոյն մեր շատ սիրելի Մակրոնը խօսում է ազատութեան, եղբայրութեան, հաւասարութեան մասին, սակայն Ելիսէյեան պալատում ընդունում է ահաբեկչին (խօսքը Սիրիայի նոր առաջնորդի մասին է-ԽՄԲ.), գրկախառնւում։ Ինչի՞ մասին է խօսքը։ Նա ի՞նչ իրաւունք ունի մեզ ասել՝ ինչո՞ւ ենք գնում զօրահանդէսին (խօսքը Յաղթանակի 80-ամեակի առիթով, մայիսի 9-ին Մոսկւայում կայացած զօրահանդէսի մասին է-ԽՄԲ.)»,- նշել է Արթուր Խաչիկեանը՝ յաւելելով, որ Եւրոպան պէտք է պատասխան տայ, այլ ոչ թէ Հայաստանը պարզաբանի, թէ ինչու է գնացել Մոսկւա։

Related Articles

Back to top button