ԹեհրանՀամայնք

Ուրբաթօրեայ դասընթացներ

Հոկտեմբերի 23-ին մեկնարկեցին 2026-2027 ուսումնական տարւայ ուրբաթօրեայ դասընթացները, որոնք նախատեսւած են ոչ հայկական դպրոցներում սովորող հայ աշակերտների համար։

Չնայած երկրում առկայ բարդ պայմաններին՝ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ շարունակւում է կրթական այս ծրագիրը՝ Հայրիկ Աղանեանի անմիջական պատասխանատւութեամբ։ Աշխատանքներին մասնակցում են փոխտեսուչ՝ Արսինէ Բոնիադեանը, ուսուցիչներ՝ Նարինէ Ղարիբեանը, Արբի Ալահվերդեանը, Ժոզէֆ Սուքիասեանը եւ Անուշ Աւանէսեանը, իսկ գրասենեակային աշխատանքները համակարգում է Լալա Մինասեանը։

Ուրբաթօրեայ դասընթացների նպատակն է լրացնել հայ աշակերտների ազգային կրթութեան բացը՝ նպաստելով հայոց լեզւի, Հայոց պատմութեան եւ Կրօնի իմացութեան խորացմանը, ազգային արժէքների պահպանմանն ու հայկական արմատների հետ կապի ամրապնդմանը։

Դասընթացները ոչ միայն կրթական, այլեւ համայնքային կարեւոր միջավայր են, որտեղ երեխաները պահպանում են միմեանց հետ ընկերական կապերը, հաղորդակից մնում ազգային կեանքին եւ ամրապնդում իրենց ազգային ինքնութեան գիտակցութիւնը։

Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Related Articles

Back to top button