ՀամայնքՆոր Ջուղա

Հաղորդագրութիւն Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի

Սպահանի հայոց թեմի 18-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի առաջին արտահերթ նիստը տեղի ունեցաւ թւականիս հոկտեմբերի 28-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, մասնակցութեամբ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի պատգամաւորների, հոգեւոր դասի ներկայացուցիչների, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ ժողովի կողմից հրաւիրեալ ազգայինների։

Նիստը բացւած յայտարարւեց աղօթքով, ապա Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանն իր բացման խօսքում բացատրութեամբ հանդէս եկաւ 2027 թւականի յունւարին կայանալիք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր ժողովի շուրջ։ Յաջորդիւ ընթերցւեց նոյն Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանի զեկոյցը՝ վերջին շրջանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի կատարած աշխատանքների եւ հանդիպումների կապակցութեամբ։

Օրակարգի համաձայն տեղի ունեցան Պատգամաւորական ժողովի Դիւանի կազմի համալրման եւ Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները, հետեւեալ կարգով.

Պատգամաւորական ժողովի Դիւանի կազմի համալրում

Նորւիկ Պօղոսեան՝ փոխատենապետ

Սաքօ Տէր-Յովհաննիսեան՝ ատենադպիր

Հաշւեքննիչ մարմին

Թալին Մովսիսեան

Սարմէն Մինասեան

Հրաչ Տէր-Յովհաննիսեան

ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԴԻՒԱՆ

8.11.2026

Related Articles

Back to top button