Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ այցելութիւններ՝ Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարան
Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, անցնող շաբաթւայ ընթացքում Ս. Ամենափրկիչ վանք են այցելել Սպահան նահանգի բարձրաստիճան պաշտօնեաները եւ հանդիպել թեմակալ առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ազգային մարմինների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում ողջոյնի եւ ամանորեայ բարեմաղթանքներից յետոյ, խօսւել է հայ համայնքի նկատմամբ պետական մարմինների տածած ուշադրութեան եւ երկկողմ համագործակցութեան մասին։
Այս ընթացքում հիւրընկալւել են՝
ա. Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւին, Նահանգապետարանի քաղաքական, ընտրութիւնների եւ երկրի տարածքային բաժանման գրասենեակի, նոյն կառոյցի Միջազգային հաղորդակցութիւնների եւ արարողակարգերի բաժնի, Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի, ինչպէս նաեւ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գերատեսչութիւնների գլխաւոր տնօրէնները, Նահատակների ու անձնուրացների հիմնարկի Մշակութային բաժնի փոխնախագահը եւ Արտաքին գործերի նախարարութեան Սպահան նահանգի ներկայացուցչութեան տնօրէնը։
բ. ԻԻՀ ոստիկանութեան հրամանատարութեան գլխաւոր տեսչութեան պետ գեներալ Մեհդի Մասում Բէյգին, Սպահան նահանգի ոստիկանապետ գեներալ Ալինաղիեան Փուռը եւ այլ պաշտօնեաներ։
գ. Սպահան նահանգի «Քոմիթէյէ Էմդադ Էմամ Խոմէյնի» կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Քարիմ Զառէն, սոյն կազմակերպութեան Սպահանի երրորդ շրջանի ղեկավար Ալիռեզա Փիռալուն եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը։
դ. Ուսումնադաստիարակչական 3-րդ շրջանի հիմնարկի տնօրէն Մոհամմադ Ռեզա Էբրահիմին եւ այլ պատասխանատուներ։
ե. «Փեգահ» կաթնամթերքի ընկերութեան ներկայացուցիչները։
Թղթակից (Նոր Ջուղա)