Նոր Ջուղա
Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրի Սրբոց Վարդանանց մէկօրեայ վարժարանում

Հինգշաբթի, հոկտեմբերի 19-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց մէկօրեայ վարժարանի աշխատանքային օրւայ ընթացքում, նշւեց Սրբոց Թարգմանչաց տօնը, մասնակցութեամբ նոյն ուսումնարանի եւ «Նարեկ» մանկապարտէզի սաների ու պատասխանատուների:
Ընթացքում աշակերտութիւնը հանդէս եկաւ օրւան նւիրւած երգերի եւ ասմունքների կատարումներով, ուսուցիչների օգնութեամբ պատրաստեցին պատի թերթեր, իսկ վերջում դիտեցին հայկական մուլտֆիլմեր:
Միջոցառմանը ներկայ էին նաեւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու սաների ծնողները:
Թղթակից (Նոր Ջուղա)