Թեհրան

Պատգամաւոր Արա Շահվերդեանի այցերը

«ԱԼԻՔ» – Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորը հայ արհեստաւորների հետ իր հերթական հանդիպումների շարանում այցելել է Ջաջռուդ եւ Սիահ սանգ եւ Խորամդաշտ տարածքներում աշխատանք ծաւալող հայ արհեստաւորների արհեստանոց-գործարանները, մօտկից շփւելով նրանց աշխատանքներին եւ առկայ խնդիրներին:

Այդ շրջագծում պատգամաւորը այցելել է Ջաջռուդում գտնւող «Իսախանեան դայքաստ» արհեստանոցը հանդիպելով տնօրէններ՝ Վաչիկ եւ Յովիկ Իսախանեանների հետ, նաեւ Ժոզէֆ եւ Արութին Զաղեանների, Յովիկ Տէր-Մարտիրոսեանի, Վազգէն Աբնուսեանի, Ժորժ Աբեդիի եւ Ռազմիկ Պետրոսեանի արհեստանոցները: Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում արհեստաւորները ներկայացրել են իրենց աշխատանքները եւ անդրադարձել իրենց խնդիրներին:

– Պատգամաւոր Արա Շահվերդեանը այցելել է արհեստաւորներ՝ Սերժիկ եւ Ռաֆիկ Հախվերդեանների տնօրէնութեամբ «Փիք թաք» ընկերութիւնը, Անդրէ Մանուկեանի տնօրէնութեամբ «Քափ Սերւիս» աւտովերանորոգման եւ աւտոծառայութեան կենտրոնը, Յովիկ եւ Սուրէն Տէր-Պօղոսեանների տնօրէնութեամբ «Յովիկ-Հիւնդա եւ Քիա» ներկայացուցչական կենտրոնը, Էրիկ եւ Փաթրիկ Տէր-Աւանէսեանների տնօրէնութեամբ «478 MVM»-ներկայացուցչական կենտրոնը, Ռոբերտ Իսաղուլեանի տնօրէնութեամբ «Փարս խոդրօ եւ Սայփա» ներկայացուցչական կենտրոնը, Սերոժ Աբրահամեանի տնօրէնութեամբ «Սերոժ» ռեստորանը, եւ Վարանդ ու Վահագն Յակոբեանների տնօրէնութեամբ «Փրօ Միթ» սննդամթերքի հանրախանութը», մօտկից շփւելով արհեստաւորների հետ եւ լսելով նրանց յուզող հարցերը:

Related Articles

Back to top button