ԹեհրանՀամայնք

Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութեան միջոցով Ս. Գէորգ Զօրավարի տօնի եռօրեայ ուխտագնացութեան եւ «Տարեցների շաբաթ»-ւայ կապակցութեամբ տարւած աշխատանքների ամփոփ տեղեկագիր

Թ.Հ.Կ.Բ. ընկերութեան հովանու ներքոյ գտնւող «Ս. Գէորգ» ծերանոցը եւ «Սօսէ Մայրիկ» հանգստեան տունը «Տարեցների շաբաթ»-ւայ առիթով ուշադրութեան կենտրոնում են եղել թէ՛ հայկական եւ թէ՛ իրանական պաշտօնական կենտրոնների կողմից:

Առ ի գիտութիւն մեր համայնքի՝ սեպտ. 29-ը, որը համընկնում էր նաեւ «Ս. Գէորգ» Զօրաւարի տօնի եռօրեայ ուխտագնացութեան թւականի հետ եւ միութիւնս ըստ ընկալեալ սովորութեան ներկայ էր «Ս. Գէորգ» ծերանոցում՝ բարերար հայրենակիցների նւէրները ընդունելու համար, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան  պատգամաւոր Արա Շահվերդեանը իր կնոջ ընկերակցութեամբ այցելեց  Ս. Գէորգ եկեղեցու շրջափակում գտնւող՝  «Ս. Գէորգ» ծերանոցի բնակիչներին, մօտկից շփւեց եւ ծանօթացաւ բոլոր բնակիչների ու նաեւ ընկերութեանս միջոցով տարւող աշխատանքների հետ, որից յետոյ համեստ հիւրընկալութիւն տեղի ունեցաւ ծերանոցի յարկի տակ:

Պատգամաւոր Արա Շահվերդեանը թւականիս հոկտ. 2-ին այցելել է նաեւ ընկերութեանս հովանու ներքոյ գտնւող «Սօսէ Մայրիկ» հանցստեան տան տարեց բնակիչներին ու այնտեղ եւս շփւելով բնակիչների հետ տեղեկացել է ծերանոցում տարւող աշխատանքներին, որից յետոյ ծերանոցի յարկի տակ համեստ ընդունելութեան ընթացքում մտերմիկ զրոյց են ունեցել միութեանս աշխատանքների եւ առկայ խնդիրների ու դժւարութիւնների վերաբերեալ:

Վարչութիւնս իր խորին շնորհակալութիւնն է յայտնում՝ յարգելի Արա Շահվերդեանին իր ցուցաբերած ուշադրութեան համար:

Առնչւող Յօդւածներ

Back to top button