«Բոխարա» գրական պարբերագրքի նախաձեռնութեամբ՝ Աննա Դաւթեանի գրական երեկոյ եւ Անի Յովսէփեանի թարգմանած Ա. Դաւթեանի «Մի նաւաբեռ մեխակներ Հրանտ Դինքի համար» պիէսի շնորհանդէս

Աննա Դաւթեանի «Մի նաւաբեռ մեխակներ Հրանտ Դինքի համար» պիէսի թարգմանութեան առիթով, որը լոյս է տեսել «Նարիման» հրատարակչութիւնը Անի Յովսէփեանի թարգմանութեամբ, «Բոխարա» գրական պարբերագրքի 702-րդ գրական երեկոն նւիրւած է ժամանակակից հայ գրող Աննա Դաւթեանի կեանքի ու գրական գործունէութեան քննարկմանը, որի ընթացքում տեղի է ունենալու պարսկերէնով լոյս տեսած թարգմանութեան շնորհանդէսը:
Գրական երեկոյին ելոյթ կունենան Սերգէյ Բարսեղեանը, Անի Յովսէփեանը, Արգիշտի Թովմասեանը եւ Ալի Դեհբաշին։
Հայ գրող եւ թարգմանիչ Աննա Դաւթեանը ծնւել է 1983 թւականին, Հայաստանի Արթիկ քաղաքում: Գրող է, բանաստեղծ, թարգմանիչ եւ լուսանկարիչ, ունի անգլերէն լեզւի եւ գրականութեան համալսարանական մասնագիտութիւն: Անգլերէնից հայերէն է թարգմանել Իրւինգ Ալէն Գինսբերգի, Վիլիամ Ս. Բարոուզի, Քերոլին Ֆորշի, Դաւիթ Խրտեանի, Քրիստոֆըր Ադամեանի, Վիլիամ Կառլոս Վիլիամսի, Դորիս Լեսինգի եւ Նոբելեան մրցանակակիր Էլիս Մանրոյի գործերը։
Նրա հեղինակած գրքերից կարելի է նշել հայերէն եւ անգլերէն երկլեզու «Գիրք շնորհակալութեան»-ը (2012), «Բուկետ» ժողովածուն, ներառեալ պատմւածքներ, էսսէներ, պիէսներ եւ բանաստեղծութիւններ, որը 2019 թ.-ին առաջինն է հանդիսացել «Երեւանեան գրքի փառատօնի «Ազդակ» բաժնում, իսկ 2021 թ.-ին՝ արժանացել է «Գրանթ» մրցանակին։ Նրա միւս ստեղծագործութիւններից կարելի է նշել «Խանա» վէպը (2019 թ.-ի մրցանակի դափնեկիր)։
Աննա Դաւթեանն այժմ որպէս լուսանկարիչ աշխատակցում է «Հայաստանը ծովեզերքին» կինոնախագծում։
«Մի նաւաբեռ մեխակներ Հրանտ Դինքի համար» գիրքը գրական մրցանակի է արժանացել 2022 թ.-ին Երեւանում՝ «Դրամատուրգիա» բաժնում:
Գրական երեկոն տեղի կունենայ երեքշաբթի, 2023 թ.-ի հոկտեմբերի 17-ին, ժամը 17:00-ին «ՆԱՂՇ» արւեստի կենտրոնում:
Հասցէ՝ Վալի Ասր պողոտայ, Սայի զբօսայգու սկզիբ, համար 2169։