Միջոցառում՝ նւիրւած իրանահայ նահատակներին, անձնուրացներին եւ ազատորդիներին
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հովանաւորութեամբ եւ «Ջելւէ» մշակութային-գեղարւեստական հաստատութեան նախաձեռնութեամբ, Սրբազան պաշտպանութեան ութ տարիների իրանահայ նահատակների յիշատակին, եւ անձնուրացների ու ազատորդիների պատւին, նոյեմբերի 3-ին կազմակերպւել էր «Անձնուրացութեան իրադարձութիւն» (Ռոյդադէ Իսար) անւամբ միջոցառում: Ծրագիրը կազմակերպւել էր Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում:
Արտոյտ Զոհրաբեանի հաղորդավարութեամբ մեկնարկած միջոցառման առաջին բանախօսը Նահատակների հիմնարկում Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ներկայացուցիչ հոջ. Մուսաւի Մողադամին էր, oրւայ միւս բանախօսն էր՝ Իսլամական խորհրդարանում Թեհրանի պատգամաւոր, Թեհրանի նահանգների պատգամաւորների խորհրդի անդամ եւ խորհրդարանի շինարարական յանձնաժողովի անդամ Էղբալ Շաքերին:
Միջոցառմանն իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան խօսնակ Ալի Բահադորի Ջահրոմին:
Օրւայ ելոյթները եզրափակեց Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:
Յատկանշական է, որ միջոցառման ընթացքում «Ջելւէ» մշակութային կազմակերպութեան նախաձեռնութեամբ բեմադրւեց մի ներկայացում, որը արտացոլում էր ութամեայ Սրբազան պաշտպանութեան տարիները եւ հայ ու մուսուլման մարտիկների միասնական պայքարը, ու նրանց նահատակութիւնը յանուն Իրանի տարածքային ամբողջականութեան: Ներկայացման հեղինակ եւ ռեժիսորն էր Մոհամմադ Խոդավերդին, դերասաններ՝ Էրւին Գալստեան եւ Արագած Սիմոնեան:
Միջոցառման վերջում գնահատագրեր յանձնւեց նահատակների ընտանիքներին, անձնուրացներին, ազատորդիներին եւ միջոցառումը ֆինանսաւորողներին:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ