Թեհրան

Հանդիպում՝ Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների հիմնարկի ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 10-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ազգ. առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների հիմնարկի (Բոնեադ Շահիդ) ներկայացուցիչներ՝ Քարոզչական բաժնի տնօրէն՝ Մոհսենիի եւ Մշակութային հարցերով տեղակալ՝ Թաբիրէյի հետ, հանդիպմանը ներկայ էր նաեւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:

Հանդիպումը հիմնականում առնչւում էր Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 45-րդ տարեդարձը մեծարելու ծրագրերի շարանում կրօնական փոքրամասնութիւնների նահատակների յիշատակին կազմակերպւող յարգանքի միջոցառմանը, որն այս տարի նախատեսւել է կազմակերպել Նոր Բուրաստան գերեզմանատանը: Առ այդ հանդիպման ընթացքում խորհրդակցութիւն տեղի ունեցաւ միջոցառման կազմակերպչական աշխատանքների վերաբերեալ:

Հարկ է նշել, որ յիշեալ ծրագիրն ամէն տարի կայանում է կրօնական փոքրամասնութիւններից մէկի գերեզմանատան նահատակների բաժնում:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Related Articles

Back to top button