Գիր դատապարտման եւ վշտակցութեան
Ցաւօք, մէկ անգամ եւս ականատեսն եղանք, թէ ինչպէս թշնամու եւ նրա կամակատարների աղտոտ ձեռքերը թաթախւեցին թանկագին Իրանի ոստիկանութեան եւ անվտանգութեան ուժերի մի շարք պաշտօնեաների մաքուր արեան մէջ՝ Սիստան եւ Բելուչիստան նահանգի Ռասք քաղաքի սահմանամերձ գօտու ոստիկանութեան շտաբի վրայ յարձակման եւ անարդար ու անմարդկային ահաբեկչութեան ժամանակ, որը պատճառ դարձաւ Իրանի մի շարք հպարտ ու նախանձախնդիր զաւակների վիրաւորման եւ զոհւելուն:
Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը, դատապարտելով վերոնշեալ ահաբեկչական գործողութիւնը, իր վշտակցութիւնն է յայտնում Իրանի մեծ ժողովրդին, Գերագոյն առաջնորդ այաթ. Խամենէիին, նահատակների յարգարժան ընտանիքներին, կարգապահ ուժերին եւ երկրի պատասխանատու այլ պաշտօնեաներին, շուտափոյթ ապաքինում մաղթելով այդ ահաբեկչական դէպքից տուժածներին:
Նաեւ երկրի իրաւապահ, անվտանգութեան եւ դատական մարմիններից պահանջւում է հնարաւորինս արագ բացայայտել եւ պատժել այս ահաբեկչութեան մասնակիցներին։
Ամենակարող Աստծուց խնդրում ենք խաղաղութիւն եւ կայունութիւն մեծ եւ հզօր Իրանի համար։
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
18 դեկտեմբերի 2023 թ.
(Իրանական՝ 27.09.1402 թ.)