Հայաստան - ԱրցախՄշակութային

Վանդալիզմ՝ Արցախի Սպիտակ Խաչ վանքում

Ադրբեջանի կողմից բռնազաւթւած Արցախի Հանրապետութիւնում շարունակւում է պետական մակարդակով իրականացւել հայկական մշակութային ժառանգութեան իւրացման քաղաքականութիւնը:

«Հայքի մշակոյթի Օմբուդսմէն»-ն ահազանգում է, որ ամենօրեայ պարբերականութեամբ վանդալիզմի նոր դէպքեր ենք արձանագրում, այդ քաղաքականութիւնից զերծ չեն մնում նաեւ աղւանական ներկայացւող եկեղեցիներն ու խաչքարերը:

«Այսօր «Արարատ» տելեգրամեան ալիքը լուսանկար է հրապարակել, որտեղ յստակօրէն երեւում է Սպիտակ Խաչ վանքում կատարւած հերթական վանդալիզմը:

Սպիտակ Խաչ վանքը գտնւում է բռնազաւթւած Արցախի Հանրապետութեան Հադրութ քաղաքից հիւսիս-արեւմուտք գտնւող Վանք գիւղում` մի բլրի վրայ։

Այս ամէնը եւս մէկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական հետքը: Համաձայն «Զինւած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» 1954 թւականի Հաագայի կոնւենցիայի 4-րդ յօդւածի՝ արգելւում է մշակութային արժէքների գողութիւնը, կողոպուտի կամ ապօրինի իւրացման, ինչպէս նաեւ՝ դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողութիւն»,- նշում է «Հայքի մշակոյթի Օմբուդսմէն»-ը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button