ԻրանՀայաստան - ԱրցախՄշակութային

Իրանի Համադան նահանգի մշակութային օրեր Երեւանում

«ԱԼԻՔ» – Փետրւարի 7-ից մինչեւ փետրւարի 16-ը Երեւանում կանցկացւեն Համադանի մշակութային օրեր։

Parstoday-ի համաձայն՝ իրանական աւանդական մշակոյթի, սովորոյթների ու ծէսերի հետ հայաստանեան հանրութեանը ծանօթացնելու նպատակով՝ Համադանի արւեստագէտների խումբը Հայաստանում կայանալիք շրջագայութեան ծրագրի շրջանակներում Երեւանի մշակութային կենտրոններում հանդէս կը գայ մի շարք հետաքրքիր միջոցառումներով։

Հաշւի առնելով ձեռագործ արւեստի ու արհեստի ոլորտում Համադան նահանգի բացառիկ կարողութիւնները՝ 2024 թ. փետրւարի 7-ից մինչեւ փետրւարի 16-ը, Երեւանի Կապոյտ մզկիթի նիստերի դահլիճում կանցկացւի ձեռագործ իրերի ցուցահանդէս, որտեղ կը ներկայացւեն աշխատանքներ արւեստի ու արհեստի հետեւեալ ճիւղերից՝ կողովագործութիւն, խեցեգործութիւն-ակնագործութիւն, կաշեգործութիւն, գորգագործութիւն։

Ցուցահանդէսը բաց կը լինի առաւօտեան ժամը 10։00-ից մինչեւ 18։00-ը։ Աւանդական երաժշտական կատարումներով հանդէս կը գայ Համադան նահանգի Մշակոյթի եւ Իսլամական առաջնորդութեան գլխաւոր վարչութեան կողմից ներկայացւած «Ային» երաժշտական համոյթը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button