Մշակութային

Էմիր Կուստուրիցա. «Ինձ բազմիցս մեծ գումարներ են առաջարկել, որ հայերի դէմ ֆիլմեր նկարեմ, բայց մերժել եմ»

Ինձ շատ են մեծ գումարներ առաջարկել, որ հայերի դէմ ֆիլմեր նկարեմ, բայց մերժել եմ։ Այս մասին news.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասել է աշխարհահռչակ սերբ ռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան։

«Դուք գիտէք՝ ես սիրում եմ ձեր երկիրը։ Ինձ բազմիցս մեծ գումարներ են առաջարկել այնպիսի ֆիլմեր նկարահանելու համար, որոնք ձեր դէմ էին լինելու, բայց ես մերժել եմ, որովհետեւ գիտէի, որ Սերբիայի մայրաքաղաքում՝ Բելգրադում ապրող մարդկանց զգալի մասը հայեր են, չգիտէիք այդ մասին։ Շատ հայեր մեր ազգի մի մասն են կազմում։ Ես գիտեմ, թէ որքան են տառապել, ինչ մեծ ցեղասպանութիւն է կատարւել ձեր ժողովրդի նկատմամբ։ Ես իսկապէս շատ մտերիմ յարաբերութիւններ ունեմ ձեր արւեստագէտների, գրողների՝ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ձեր փոքր ազգը խոշոր են դարձնում աշխարհում»,- ասել է Կուստուրիցան։

Related Articles

Back to top button