Արմէն Մազմանեան. «Կեանքը պայքար է»
Անւանի ռեժիսոր, դերասան եւ արւեստի գործիչ Արմէն Մազմանեանը ծնւել է 1960 թւականի փետրւարի 15-ին, Երեւանում։ Նա վաղ մանկուց սիրել է ստեղծագործել։
Մազմանեանն իր ուղին սկսել է Երեւանի Կամերային թատրոնում՝ որպէս դերասան եւ ռեժիսոր, իսկ աւելի ուշ ղեկավարել է «Ակունք» էթնիկ համոյթը:
Նա երկար տարիներ եղել է Գ. Սունդուկեանի անւան թատրոնի ռեժիսոր: 1989 թ. հիմնադրել է «Գոյ» փորձարարական թատրոն-ստուդիան, իսկ 1995 թ.-ին՝ «Հայարտ սինեմա» հիմնադրամը:
1998-2011 թւականներին Արմէն Մազմանեանը եղել է դերասանական վարպետութեան դասընթացի ղեկավար, իսկ մինչեւ 2014 թւականը եղել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր:
Արմէն Մազմանեանն իր համարձակ բնաւորութեան շնորհիւ եղել է Ղարաբաղեան առաջին պատերազմի կամաւոր։
2009 թւականին ռեժիսորն արժանացել է ՀՀ արւեստի վաստակաւոր գործչի կոչման, «Ֆրիդեօֆ Նանսէն»-ի ոսկէ յուշամեդալի, «Գիտակցւած մահը անմահութիւն է» եւ «Մարտական ծառայութեան համար» մեդալների:
Տաղանդաւոր ռեժիսորը մահացել է 2014 թւականի յունւարի 8-ին: