Մշակութային

Հենրիխ Ալավերդեան․ տաղանդաւոր հայը

Անւանի դերասան, օպերային երգիչ Հենրիխ Ալավերդեանը ծնւել է 1935 թւականին Լենինականում՝ այժմեան Հենրիխը գիտէր, որ իր կեանքը կապելու է երգարւեստի հետ, ուստի արդէն 60-ականների սկզբին ընդունւել է, ապա փայլուն կերպով աւարտել Երեւանի կոնսերւատորիան։

1959 թւականից Ալավերդեանը եղել է Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի մեներգիչ։

Հենրիխ Ալավերդեանը նկարահանւել է նաեւ «Արմէնֆիլմ» կինոստուդիայի կարճամետրաժ երգիծական ֆիլմերում։

1984 թւականին նրան շնորհւել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։

Իր վերջին ելոյթը տեղի է ունեցել 1989 թւականի մայիսի 27-ին Լոս Անջելէսում։ Չնայած գործընկերների յորդորներին՝ չբարձրանալ բեմ, Ալավերդեանը, լինելով ծանր հիւանդ, այնուամենայնիւ դուրս է եկել բեմ եւ հանդէս եկել Արմէն Տիգրանեանի «Անուշ» (Քեօխւա) օպերայում։

Հենրիխ Ալավերդեանը կեանքից հեռացել է 1989 թ.-ին:

Related Articles

Back to top button