Մշակութային

Անրի Վարդանով. Արւեստը նրա արեան մէջ էր

Անրի Սուրէնի Վարդանովը ծնւել է Թբիլիսիում, բայց իր ողջ գիտակցական կեանքն ապրել է Մոսկւայում։ Դասաւանդել է Մոսկւայի Պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ինչպէս նաեւ Ռադիոյի եւ հեռուստատեսութեան հումանիտար ինստիտուտում:

1989 թւականին պաշտպանել է ատենախօսութիւն Մոսկւայի Պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում բանասիրական գիտութիւնների դոկտորի գիտական աստիճանի համար՝ «Ֆոտոպատմագիտութեան պատկերաւոր ռեսուրսները» թեմայով։

Վարդանովն, անկասկած, լուսանկարչութեան, կինոյի, հեռուստատեսութեան պատմութեան գիտակ էր, նա բազմաթիւ հրաշալի գրքերի եւ յօդւածների հեղինակ էր, այդ թւում՝ Ձիգա Վերտովի, Սերգէյ Կոլոսովի եւ Արմէն Ջիգարխանեանի մասին:

Նա հմտօրէն կարողանում էր ստեղծել յատկապէս նշանակալի թեմաներ՝ կանխատեսելով արւեստի եւ մշակոյթի հետագայ զարգացումը, եւ մեզ սովորեցրեց անընդհատ ձեռքը պահել լրատւամիջոցների ամենաժամանակակից միտումների զարկերակին։

Վարդանովը կինոարւեստի հարցերի, հասարակութեան մէջ զանգւածային հաղորդակցութեան միջոցների գործունէութեան խնդիրների վերաբերեալ բազմաթիւ ուսումնասիրութիւնների հեղինակ է: Նա տպագրել է «Կինոյի արւեստ», «Գրականութեան հարցեր», «Թատրոն», «Արւեստ» եւ այլ ամսագրերում: Տարբեր տարիներին նա հեռուստատեսութեամբ վարել է կինոյի, լուսանկարչութեան եւ հեռուստատեսութեան խնդիրների վերաբերեալ իր հաղորդումների շարքը:

Անրի Սուրէնովիչի ստեղծագործական եւ մասնագիտական գործունէութիւնը խօսում է նրա վառ անհատականութեան մասին։

Անրի Վարդանովը մահացել է 2019 թւականի մայիսի 30-ին։

Related Articles

Back to top button