ԻրանՄշակութային

Իրանի 3-րդ թատերական-երաժշտական մրցանակաբաշխութիւն. Մեղեդի Շամիրեանն արժանացել է «Լաւագոյն զգեստների ձեւաւորող» մրցանակի

«ԱԼԻՔ» – Երաժշտութեան եւ թատերական գործիչների ներկայութեամբ երէկ՝ մարտի 2-ին, ՆԳՆ համագումարների դահլիճում տեղի ունեցաւ «Ալի Մոալէմ» երրորդ թատերական-երաժշտական մրցանակաբաշխութիւնը։

Թատերական մրցանակաբաշխութիւն բաժնում՝ զգեստների ձեւաւորում-դիզայն անւանակարգում Մեղեդի Շամիրեանն արժանացել է «Լաւագոյն զգեստների ձեւաւորող» մրցանակին՝ «Փոքրիկ Իշխանը» ներկայացման համար:

«Ալի Մոալէմ» երրորդ թատերական-երաժշտական մրցանակաբաշխութեան անւանակարգերում յաղթողների անունները յայտարարելուց առաջ, արւեստի եւ գեղարւեստական նւաճումների համար պատւոյ բարձրագոյն արձանիկը շնորհւեց պրոֆ. Ֆարհադ Նազերզադէ Քերմանիին:

 

Related Articles

Back to top button