ԻրանՄշակութային

Տիգրանուհի Յովակիմեանը մեծարւել է ֆիլմարւեստում ներդրած աւանդի համար

Իրանական վաւերագրական ֆիլմերի 13-րդ անկախ փառատօնը ճանաչեց իր մրցանակակիրներին

«ԱԼԻՔ» – Իրանական վաւերագրական ֆիլմերի 13-րդ անկախ փառատօնը ճանաչեց իր  մրցանակակիրներին:

Երէկ՝ մարտի 2-ին, Իրանի ազգային գրադարանի «Ղալամ» դահլիճում տեղի ունեցած մրցանակաբաշխութեանը, որին ներկայ էր նաեւ Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվարդեանը, մեծարւել է նաեւ Իրանի վաստակաւոր վաւերագրող-ռեժիսոր Տիգրանուհի Յովակիմեանը: 

Իրանահայ ռեժիսորն իր կարճ ելոյթում նշել է, որ  սիրում է վաւերագրական ֆիլմեր նկարել, քանի որ անտարբեր չէ հասարակութեան եւ շրջապատի նկատմամբ եւ պէտք է մարդիկ հետաքրքրւեն նաեւ վաւերագրական ֆիլմերով եւ չտարւեն միայն հեռուստատեսութամբ, քանի որ վաւերագրական ֆիլմերն իրենց արդիւնաւէտութեամբ մեր պատկերացրած բոլոր ֆիլմերից լաւն են:

Related Articles

Back to top button