Հայաստան - ԱրցախՄշակութային

Ճանաչենք Հայոց աշխարհը

Բաղաբերդը (Կապանի բերդ) պատմական Հայաստանի Սիւնիք նահանգի Ձորք գաւառում գտնւող ամրոց է։ Այն գտնւում է Կապան քաղաքից դէպի արեւմուտք` Քաջարան տանող մայրուղու վրայ, Ողջի եւ Գեղի գետերի միախառնման տեղից ոչ հեռու՝ Ողջի գետի ձախ ափին: Հայաստանի պաշտպանական խոշոր կառոյցներից է:

Հայաստանի հնագոյն բերդերից մէկն է, որն իր ամուր դիրքի շնորհիւ վաղ ժամանակներից հռչակւած էր որպէս անմատչելի բերդ։ Բաղաբերդը արտաքին վտանգների դէպքում յաճախակի ապաստան է դառնում շրջակայքի բնակիչների համար։ Բաղաբերդի նշանակութիւնն աւելի է մեծանում Սիւնիքի թագաւորութեան ժամանակներում, երբ քաղաքական աննպաստ պայմանների պատճառով այստեղ էին կենտրոնացւել Տաթեւի վանքի եւ երկրում եղած միւս վանքերի հսկայական հարստութիւններն ու բազմահազար ձեռագրերը։

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button