Հայաստան - ԱրցախՄշակութային
Ճանաչենք Հայոց աշխարհը

Ծակքարի լիճ կամ Ծաղկարի լիճը գտնւում է Կապուտանից մօտ 2 կմ արեւելք՝ աւելի բարձր դիրքում (3272 մ): Մակերեսը 3 հա, անւանում են նաեւ Սագքար, Ծակքար, Ծաղկարի:
Զանգեզուրի լեռնաշղթան ձգւում է միջօրեականի ուղղութեամբ: Սկսւում է Հարաւային Ծարասարից եւ ձգւում մինչեւ Արաքսի կիրճ: Երկարութիւնը՝ շուրջ 160 կմ: Ջրբաժան է Որոտան եւ Արփա գետերի միջեւ: Զանգեզուրի լեռների կատարային մասում են գտնւում Գազանալիճ, Կապուտան, Ծակքար, Կապտաչ եւ Խուրջին լճերը:
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ



