Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

Մի չտես համբոյր է շուրթերին մեռնում,

ու դառնում կարօտ, յուշերի գրկում…

Երազ մի թաքոյց, մի կեանք հուրհրան։

Մի կիսատ խոստում է տնքալով մարում,

խոնաւ բիբերի խորքերում գունատ,

հայեացքով գրկած օրերն անցեալի։

Կայտառ մի սէր է յոգնել վարարից,

ու բարակել է պաղ առւի նման,

պռունկին առած աղօթքն ապրումի։

Մի թերի երդում է մեռնում անկողնում,

ծածկւած հաւատի պատանքով մաշւած,

սէրը աչքերում, յոյսին փաթաթւած։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Մի չտեսնւած, մի ապրած սէր է մարմնում տիեզերքում,

աստղերից էլ վառ, աստղալոյս ծիրում,

որպէս մի Աստղիկ՝ Վահագնի գրկում։

ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐԵԱՆ

Ք. Գիւմրի

29 յուլիս 2025 թ.

Related Articles

Back to top button