Հայաստան - ԱրցախՄշակութային

Ճանաչենք Հայոց աշխարհը

Սարաւան գիւղ, Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում, մարզկենտրոնից 35 կմ հարաւ-արեւելք, Դարբ գետի ափին։

Սարաւան է վերանւանւել է 1956 թ.-ի փետրւարի 27-ին։ Կոչւում է Սարաւան, քանի որ գտնւում է սարերի ու ձորերի մէջ։

Համայնքը կազմւած է երեք բնակավայրերից՝ Սարաւան, Սարալանջ եւ Ուղեձոր։ Վարչական տարածքը կազմում է մօտ 6340 հեկտար։

Սարաւան գիւղը գտնւում է ծովի մակերեւոյթից 1600 մ բարձրութեան վրայ։ Լեռնային գիւղ է, շրջափակւած է գեղեցիկ անտառներով։ Համայնքի տարածքով է անցնում Երեւան-Մեղրի միջպետական մայրուղին, որի հարեւանութեամբ գտնւում է Սարալանջ գիւղը։

Հեռաւորութիւնը մարզկենտրոնից 35 կմ է, Վայք քաղաքից՝ 18 կմ։ Համայնքը սահմանակից է Վայոց ձորի մարզի Արտաւան, Գնդեւազ եւ Սիւնիքի մարզի Գորայք համայնքներին։

Սարաւանի մշտական բնակչութիւնը կազմում է 245 մարդ։ 

2024 թւականի տւեալներով այստեղ ապրում է մօտ 15-20 ընտանիք։

Բնակչութիւնը զբաղւում է անասնապահութեամբ, ծխախոտագործութեամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակութեամբ եւ պտղաբուծութեամբ։ Հիմնւել են նաեւ այգիներ։

«Պատմամշակութային կառոյցներ»

Սարաւանում կան XVII դարի աւերակ եկեղեցի, XIII դարի աղբիւր-յուշարձան, 4-5 կմ հարաւ-արեւմուտքում՝ XIV-XIX դարերի մատուռ եւ XI-XVII դարերի խաչքարեր։

Սարաւան գիւղի պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների ցանկում ներառւած է ընդամենը 4 յուշարձան (3 միաւոր)։

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button