
«Ճակատիս մի սպի կայ, հօրս թէյի բաժակի հետքն է,- գրում է Շիրազի որդին՝ Սիփան Շիրազը:
-Փոքր էի, նոր-նոր էի բակ իջնում, «պապա» բառն էի սովորել (մեր տանը հօրս հայրիկ ենք կանչել, մօրս՝ մայրիկ), մի ձայն հանող խաղալիք առել, բարձրացել էի պահարանի գլուխը, ճզւզացնում էի, հետն էլ պա՛-պա՛-պա՛-պա՛ կանչում…»:
Լսելով «պապա» բառը՝ Շիրազը գրասեղանից կտրւում է, ելնում, սեղանից վերցնում է թէյի բաժակը՝ «Ի՞նչ պապա, հայրիկը մեռե՞լ է »,- եւ՝ ուղիղ որդու ճակատին…
Յետոյ ուշքի է գալիս, իջեցնում տղային պահարանի վրայից, տեսնելով հոսող արիւնը՝ վատ է զգում, սրբիչը փաթաթում է երախայի գլխին, ու մի ամիս, մինչեւ վէրքը կը լաւանար, փոքրիկին իր անկողնում է քնեցնում:
Նման մի ուրիշ դէպք: Քայլում է Շիրազը որդու՝ Սիփանի հետ։ Նրանց ընդառաջ է գալիս երիտասարդների մի խումբ: Արեւածաղիկ են չրթում, հետն էլ՝ բարձր-բարձր ռուսերէն խօսում: Երբ բաւական մօտենում են, Շիրազը կանգ է առնում, շրջւում, որդու թեւն է քաշում, յետոյ՝ մի ապտա՛կ, ու բարձր հայհոյում է նրան.
-Տօ՛ կեղտո՛տ արարած, դեղնակտուց դաւաճան, ինչի՞ հայերէն չես խօսի…
Այնպէս բարձր է խօսում, որ երիտասարդները լսեն: Այդպէս էլ լինում է: Նրանք կանգ են առնում ու զարմանքով նայում բանաստեղծին: Շիրազը բարկացած շարունակում է.
-Բա դու սրբութիւն չունե՞ս, շունուգէլի կա՞թ ես կերել,- եւ երկրորդ ապտակն է տալիս որդուն:
Խեղճ երեխան չի կռահում հօր միտքը, ցաւից ու վիրաւորանքից աչքերը լցւում են, լաց է լինում:
Իսկ երբ երիտասարդները գնում են, Շիրազը գգւում է որդուն, համբուրում, սրբում արցունքները եւ խոստովանում. -«Ների՜ր, բալի՜կ ջան, էդ քեզի՞ չէի զարգէ, էնո՛նց կը զարգէի, էդպէս բարձր-բարձր կըսէի, որ հասկանան, որ իրենց կը հայհոյեմ, որ մոլորութիւնից դուրս գան, աչքերը բացւի,ամաչեն՝ ՀԱՅԵՐԷՆ խօսին»:
«ԻՆՁ ՀԵՏ ԽՕՍՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԷՆ…»:
Լուսանկարում՝ Յովհաննէս Շիրազը, որդու՝ Սիփան Շիրազի հետ



